00:00:00

Իրադրությունը հարաբերական կայուն է, Ադրբեջանի զինտեխնիկան գտնվում է խորքում. Լեւոն Մնացականյան

18:58, 07 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի` սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին Արցախի պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է: «Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը եւ ոչ ավելին»,- նշել է Լեւոն Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում: Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր