00:00:00

«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

20:14, 17 օգոստոս 2021 Սպորտ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով: Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին հանձնվել է քաղաքապետի պատվոգիր:
«Այս մարզաձևում ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո դուք Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ: Այն պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Քաղաքային իշխանությունն իր հերթին պարտավորվել է բարելավել պայմանները՝ կառուցելով նոր մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել նաև միջազգային առաջնություններ»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նկատել է, որ, անկախ պայմաններից, բոլոր մարզիկները մշտապես փորձում են լավագույնս ներկայանալ: Հանդիպմանը ներկա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանության կողմից նման ուշադրությունն ու վերաբերմունքը ոգևորող է, իսկ նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց ունենալը՝ գլխավոր երազանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր