00:00:00

Ազատագրեք Աֆղանստանը. Բողոքի ակցիա ԱՄՆ Սպիտակ տան դիմաց

09:13, 16 օգոստոս 2021 Աշխարհ

Մի քանի հարյուր մարդ հավաքվել է ԱՄՆ Սպիտակ Տան դիմաց՝ կոչով դիմելով ամերիկյան իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն ծայրահեղական  «Թալիբան» շարժման դեմ և դադարեցնեն բռնությունն Աֆղանստանում: Փոխանցում է Tass-ը: Քաղաքացիները պահանջում են ԱՄՆ իշխանություններից չհեռանալ Աֆղանստանից, ազատագրել Աֆղանստանը: Բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ մեղադրանքներ են հնչեցրել Ջո Բայդենի հասցեին՝ նշելով, որ նա գործում է անպատասխանատու կերպով, նա լքում է Աֆղանստանն ամենակարևոր պահին: Որոշ մասնակիցներ են կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Պակիստանի դեմ, քանի որ վերջինիս իշխանությունն ամեն կերպ աջակցում է Աֆղանստանի ծայրահեղականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր