00:00:00

Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները

09:01, 16 օգոստոս 2021 Աշխարհ

Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները՝ փորձելով զսպել COVID-19-ի դեպքերի կտրուկ աճը: Կառավարության հայտարարության համաձայն՝ արգելքը գործելու է կիրակի երեկոյից, բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել հասարակական վայրեր այցելելուց: Բացի այդ, ռեստորաններին այժմ թույլատրվում է հաճախորդներին տեղավորել տեղերի միայն 50 տոկոսի չափով, իսկ օգոստոսի 17-ից արգելվելու են հարսանեկան արարողությունները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շրի Լանկայում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի եւ մահացության աննախադեպ աճ: Չնայած բժիշկների բազմաթիվ խնդրանքներին՝ կառավարությունը բացառել է անհապաղ մեկուսացումը երկրի թույլ տնտեսության պատճառով: Մինչ այժմ Շրի Լանկայում գրանցվել է կորոնավիրուսի 351.533 հաստատված դեպք, մահվան՝ 5.935 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր