00:00:00

Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են ամբողջ Աֆղանստանը

15:35, 15 օգոստոս 2021 Աշխարհ

Արմատական ​​«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք մարտական գործողություններ չեն վարում Քաբուլում, սակայն թալիբներն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել ամբողջ Աֆղանստանը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Պետական ​​հիմնական հաստատությունների հետ միասին՝ թալիբները զենք են ստացել, որոնք թողել են հեռացող կառավարական ուժերը: Արմատական ​​շարժման զինված կողմնակիցներին նկատել է Բաղրամի ամենամեծ ավիաբազայում, որը ամերիկացիները հուլիսի սկզբին հանձնել էին աֆղան զինվորականներին: Ներկայումս «Թալիբանի» պատվիրակությունը բանակցություններ է վարում երկրի կառավարության հետ Քաբուլի նախագահական պալատում, որտեղ նրանք քննարկում են, մասնավորապես, իշխանության փոխանցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր