00:00:00

Հայիթիի զոհերի թիվը հասել է 29-ի, նրանց թվում է նաև երկրի նախկին սենատորը

23:45, 14 օգոստոս 2021 Աշխարհ

Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից առնվազն 29 մարդ է զոհվել: Մահացածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցչին: Ըստ աղբյուրի՝ առավել տուժել են Հարավային, Գրանդ Անսե, Նիպ դեպարտամենտները, որտեղ բժշկական ենթակառուցվածքներ և աղոթատեղիներ են ավերվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ավելի ուշ երկրում գրանցվել էր ևս մեկ, ավելի թույլ երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Կարիբյան ավազանում: Հայտարարվել է նաև ցունամիի վտանգի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր