00:00:00

153 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթվա ընթացքում. 3 զոհ, 88 տուժած

17:32, 07 մայիս 2018

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 139 կենցաղային կանչ,  49 հրդեհ, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 4 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 16 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր