00:00:00

Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

17:11, 07 մայիս 2018

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, այլ աշխատում է իր ելույթի վրա: Ինչ վերաբերում է լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է լինել առաջին փոխվարչապետ, Փաշինյանը այպես մեկնաբանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»: Նա հավելեց, որ «խաղի կանոնները» պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականությունն է: Եվս մեկ անգամ նա հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական ու քաղաքական վենդետաներ չեն լինելու: «Ոչ մի հարցով չեն լինելու վենդետաներ»: Հարցին, թե իսկ քննություններ լինելու են, նա արձագանքեց, որ հանրությունը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: «Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում, չպիտի խաթարվի, բայց դա չպիտի նշանակի, որ խնդիրները՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, չեն լուծվելու»: Վարչապետի թեկնածուն հիշեցրեց իր հայտնի հայտարարությունը, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու: «Ես քանի որ վարչապետ չեմ, չեմ ուզում հայտարարություններ անել, իսկ իմ ընտրվելու հետո պետք է հետևենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հավանականությանը, ապա նա նշեց, որ այս պահին այդ հարցը չի քննարկվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր