00:00:00

Գերմանիայի կանցլերը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ

15:59, 13 օգոստոս 2021 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Ռուսաստան եւ Ուկրաինա, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին: Մերկելն օգոստոսի 20-ին կժամանի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ օգոստոսի 22-ին Գերմանիայի կանցլերը կայցելի Ուկրաինա: Երկու այցերն էլ կտեւեն մեկ օր, ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտնել էր, որ Անգելա Մերկելը եւ Վլադիմիր Զելենսկին կքննարկեն անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր