00:00:00

Արգենտինայի նախագահի որդին հրաժարվել է սեռից (լուսանկարներ)

12:59, 13 օգոստոս 2021 Աշխարհ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի որդին ստացել է ինքնության հաստատման քարտ՝ առանց սեռի նշման: 26-ամյա Էստանիսլաոն այս մասին հայտնել է Instagram Stories-ում: Նա ցույց է տվել փաստաթուղթը, որտեղ համապատասխան հատվածում դրված է X նշանը, ինչը նշանակում է ոչ բինարային կամ անորոշ սեռ: Բացի այդ, քաղաքական գործչի որդին նոր անուն է ստացել՝ Տանի: Անցյալ ամառ նախագահի որդին հայտարարել էր, որ իրեն համարում է ոչ բինարային անձնավորություն: Նա զբաղվում է քոսփլեյով և բացահայտ աջակցում է ԼԳԲՏ համայնքին: Հիշեցնենք, որ Արգենտինայում գործում են լիբերալ օրենքներ ԼԳԲՏ անձանց և գենդերային հատկանիշների վերաբերյալ: Հուլիսին երկրի նախագահը հայտարարել էր, որ «երրորդ» սեռը կհայտնվի ինքնության հաստատման քարտում և կնշվի X տառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր