00:00:00

Տեղատարափ անձրեւները Չինաստանում խլել են 21 մարդու կյանք, տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել

12:29, 13 օգոստոս 2021 Աշխարհ

Չինական կենտրոնական Հուբեյ նահանգի հինգ քաղաքներ տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել այն բանից հետո, երբ հորդառատ անձրեւները խլել են 21 մարդու կյանք եւ ստիպել տարհանել մոտ 6000 մարդու, տեղեացնում է Reuters-ը։ Ավելի քան 2700 տուն եւ խանութ տուժել են հեղեղումներից, ինչպես նաեւ խաթարվել են էլեկտրաէներգիայի մատակարարումները, տրանսպորտի եւ բջջային կապի աշխատանքը։ Հինգշաբթի երեկոյան Հուբեյ նահանգի 774 ջրամբարներում բարձրացել է ջրի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել հեղեղումների։ Ծայրահեղ վատ եղանակային պայմանները նահանգում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառ են դարձել եւ վնասել ավելի քան 3600 տուն եւ 8110 հեկտար ցանքատարածք։ Ընդհանուր կորուստները գնահատվում են 108 մլն յուան (16,67 մլն դոլար)։ Չինաստանի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ ուժեղ անձրեւները, հավանաբար, կշարունակվեն մինչեւ հաջորդ շաբաթ, իսկ Յանցզի գետի երկայնքի շրջանները գտնվում են հեղեղումների վտանգի գոտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր