00:00:00

ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի ԳԽ-ի եւ ԳԴՀ եւ Կանադայի արտգործնախարարների հետ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում

12:18, 13 օգոստոս 2021 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել է իրավիճակը Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոյի, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում  է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը: «Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ Աֆղանստանի կառավարության հետ ամուր դիվանագիտական ​​եւ անվտանգության ոլորտում հարաբերություններին եւ դաշնակիցների հետ աշխատանքին»,- ասել է Բլինքենը: Իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը կարծիքներ է փոխանակել Աֆղանստանում անվտանգության իրավիճակի, բռնությունը զսպելու հրատապ անհրաժեշտության եւ շարունակական դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական լուծմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր