00:00:00

Թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի վրա

11:31, 13 օգոստոս 2021 Աշխարհ

«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնը` Լաշկարգահ քաղաքը, հայտնում է Ariana News-ը: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Հերաթ, Քանդահար, Հելմանդ եւ Բադղիս նահանգներն ամբողջությամբ գտնվում են թալիբների ձեռքում: Զինյալները նաեւ 48-ժամյա զինադադար են հայտարարել` քաղաքից խաղաղ բնակիչներին ու զինվորականներին տարհանելու համար: Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում օպերացիայի ավարտի մասին, որի արդյունքում թալիբները մի քանի ուղղություններով ավելացրեցին հարձակման տեմպերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր