00:00:00

Ուժեղ քամին Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասներ է պատճառել

23:16, 12 օգոստոս 2021

Օգոստոսի 12-ին, ժամը 08։50-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և վնասված թիթեղներ, սահմանազատել են տարածքներ և իրականացրել հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր