00:00:00

Ոստիկանական ուժեր ԱԺ-ի դիմաց, ներսում՝ Փաշինյանն է․ ՔՊ-ն փակ նիստ է անում

20:47, 12 օգոստոս 2021

Ազգային Ժողովի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը ԱԺ նիստի ավարտից անմիջապես հետո խորհրդարան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկնարկել է ՔՊ խմբակցության նիստը։ Մեր ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը խմբակցության պատգամավորների հետ քննարկում է այս օրերին ԱԺ աշխատանքները, խորհրդարանի ղեկավարության ընտրությունից, մինչև հանձնաժողովի նախագահների ընտրություն։ Փակ նիստում քննարկվում է նաև կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ հարցեր։ Ըստ երևույթին Փաշինյանը թիմակիցներին պատրաստում է ընդդիմության նկատմամբ «հակագրոհի», որպեսզի վերջիններս «կպնելու» տեղ չունենան։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր