00:00:00

ԱԺ նախագահը հանդիպել է ասորական համայնքի ներկայացուցչի հետ. պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելել ասորական համայնք

18:53, 12 օգոստոս 2021

Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: Այս մասին  հայտնեցին Ազգային ժողովից։ Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր