00:00:00

Ամո՛թ, ամո՛թ. բողոքի ակցիա ՇՊՀ-ում (տեսանյութ)

16:24, 07 մայիս 2018

Շիրակի պետական համալսարանի տարածքում մեկնարկել է ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Այստեղ հավաքվածները խոսելով Սահակ Մինասյանի գործունեության մասին, որպես արձագանք, ստանում են ամո՛թ, ամո՛թ վանկարկումները: Ելույթ ունեցավ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել էր աշխատանքից: Նա նշեց, որ Շիրակի պետական համալսարանը մշտապես եղել է Շիրակի մարզի երիտասարդության շարժիչ ուժը, այն բոլորի բուհն է և հաշվետու է հասարակությանը: «Հասարակությունն էլ պարտավոր է բուհի առջև հաշվետու լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Շիրակի մարզի մայր բուհը բոլորի աչքի առջև փլուզվում է և ունի բոլորի օգնության կարիքը: «Եթե ոչ այսօր, ապա վաղը Սահակ Մինասյանը հեռանալու է բուհից»,- համոզմունք հայտնեց նա: Անահիտ Ֆարմանյանը նաև նշեց, որ այլևս ժամանակ չկա սպասելու, ռեկտորը պետք է անմիջապես հրաժարական տա: «Բոլոր դասախոսները միացած են: Սիրելի՛ երիտասարդներ, ուսանողներ, կոչ եմ անում կանգնել մեր բուհի, դասախոսների կողքին»,- ասաց նա: Ելույթ ունեցավ նաեւ համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը: https://www.youtube.com/watch?v=Ow2KiF2dCbA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր