00:00:00

Եթե մենք հարց չունենք, դուք պիտի որ հարց չունենաք․ Մարուքյանը՝ «Քաղաքացիական պայմանագրին» ժամանակին չմիանալու մասին

16:06, 07 մայիս 2018

Հայաստանում փոփոխությունների սկզիբը կդրվի վաղը, և իշխանությունների ղեկը կփոխանցվի փոքրամասնությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Վրաստանում «վարդերի» հեղափոխությանը հաջորդեցին ֆունդամենտալ ռեսֆորմները, մենք պետք է ավելին անենք, քան մեր հարևան երկրում են կարողացել անել, մենք մտնում ենք մի ավելի բարդ փուլ»: Նա նշեց՝ ամեն ինչ անելու են թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի ու ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման համար: Վաղվա՝ վարչապետի ընտրությանն անդրադառնալով՝ նա նկատեց. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք վաղը, բայց մեզ բոլորիս հաջողություն վաղվա նիստից առաջ»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա Մարուքյանն ընդգծեց. ««Ելք» դաշինքը կա, և դրա ապագայի վերաբերյալ քննարկումներ չկան, արդյունքում կան երկու ստորաբաժանումներ՝ խմբակցությունն ու ավագանին»: Դիտարկմանը, թե իրենք մինչև վերջ էլ չէին հավատում, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը կարող է հաջողությամբ ավարտվել, նա արձագանքեց. «Մենք միշտ ասել ենք, որ համակարգային պայքար է պետք, դուք էլ տեսաք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պայքարը դարձավ համակարգային, և մենք էլ այդ ժամանակ եղանք փողոցում, բայց մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, ինչ արել ենք, բոլորիս առաջ է»: Նա չհամաձայնեց, թե ինքը և «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցության գործընկերները պիտի մեղավոր զգան, որ ժամանակին չմիացան «Քաղաքացիական պայմանագրին»: «Ես ու Նիկոլ Փաշինյանը օր ու մեջ տեսնվում են, մենք երբ տեսնում ենք իրար, գրկախառնվում ենք, եթե մենք հարց չունենք, դուք պիտի որ հարց չունենաք: Մենք արժանապատիվ կերպով պահել ենք մեր պայմանավորվածությունները: Ես որևէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերներն էլ չեն զգում, սխալ է ներկայացնել այդպես, որ մենք որևէ մեկին մենակ ենք թողել, բաներ ենք պայմանավորված եղել, դրանք պահպանվել են, առաջին՝ բռնության կիրառման ռիսկի դեպքում պետք է լինեինք իրենց կողմից, եղել ենք, բոլոր բերման ենթարկվածների, կալանավորների հետ կապված՝ այցելել ենք, աջակցել ենք, միջազգային հաստատությունների հետ աշխատանք է տարվել շատ լուրջ, երբ մեր գործընկերները ձերբակալվել են, առևանգվել է Նիկոլ Փաշինյանը: Ոչ մենք ենք խեղճ, ոչ մեր գորընկերներն են խեղճ, մի ասեք այդպես: Մենք անգիր իմացել ենք այն, ինչ անելու է Փաշինյանը, բայց թե ինչ էր անելու իշխանությունը, մենք չգիտեինք»: Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ և «Ելքի», և դաշինքի մաս կազմող կուսակցությունների վարկանիշը բարձրացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր