00:00:00

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

22:29, 10 օգոստոս 2021 Աշխարհ

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ: «Իմ հրաժարականը ուժի մեջ կմտնի 14 օրից», - ուղիղ եթերում ասել է Կուոմոն: Կուոմոյի ելույթը սկսվել է նրան ուղղված մեղադրանքների հերթական հերքումով. նա ներողություն է խնդրել իր «հնացած» պահվածքով կանանց վիրավորելու համար: «Կարծում եմ՝ հաշվի առնելով հանգամանքները, լավագույն միջոցը, որով այժմ կարող եմ օգնել, մի կողմ քաշվելն է, քանի որ ձեզ համար եմ աշխատում», - ասել է նա: Նահանգապետը հրաժարականի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նահանգի գլխավոր դատախազության քննիչները պարզել են, որ նա սեռական ոտնձգություն է կատարել իր աշխատակազմից մի քանի կանանց նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր