00:00:00

Փաշինյանի ընտրվելուց հետո մի շարք մարզպետներ հրաժարական կտան

14:35, 07 մայիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ վաղը՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մի շարք մարզպետներ հրաժարական կներկայացնեն: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հրաժարական կներկայացնեն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Հավելենք, որ վերը նշված մարզպետները վերջին օրերին իրենց մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել: Նշենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էին ներկայացրել նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները: Վերջիններս ՀՅԴ անդամ էին, եւ Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուց հետո նրանք հրաժարականի դիմում ներկայացրեցին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր