00:00:00

Հռոմի Պապին ծրար են ուղարկել, որի մեջ 3 փամփուշտ է եղել

13:55, 09 օգոստոս 2021 Աշխարհ

Միլանի մոտակայքում գտնվող Պեսկյերա Բորոմեո քաղաքի փոստի աշխատակիցները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ուղղված երեք փամփուշտով ծրար են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով il Messaggero պարբերականին: Նամակ-ուղերձը հայտնաբերվել է գիշերը՝ ծրարների տեսակավորման ժամանակ: Դրա վրա գրված է եղել հասցեն՝ «Պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ»: Իրավապահների կողմից առգրավվել է ծրարը՝ 9 մմ տրամաչափի երեք փամփուշտով: Ենթադրաբար, այն ուղարկվել է Ֆրանսիայից: Ինչպես նշում է Corriere della Sera թերթը, ծրարի ներսում եղել է նաև գրություն Վատիկանում ֆինանսական գործարքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր