00:00:00

Իրանը հայտարարել է ռազմական տեխնիկա արտահանելու պատրաստակամության մասին

20:05, 07 օգոստոս 2021 Աշխարհ

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին իր ռազմական արտադրանքը այլ երկրներ արտահանելու երկրի պատրաստակամությունն է հայտնել, հաղորդում է Tasnim News-ը: Գեներալ Ամիր Խաթամին ցամաքային զորքերի հրամանատարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ստեղծել է համաշխարհային մակարդակի պաշտպանական եւ ռազմական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք Իրանը «պատրաստ է արտահանել այլ երկրներ»: Իրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ երկիրը «չի վարանի ամրապնդել իր ռազմական կարողությունները, ներառյալ հրթիռային հզորությունը, որն ամբողջությամբ պաշտպանության համար է նախատեսված»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր