00:00:00

Աֆղանստանում մեկ օրում «Թալիբան» շարժման մոտ 400 գրոհային է ոչնչացվել

11:09, 07 օգոստոս 2021 Աշխարհ

Աֆղանստանի բանակի զինծառայողներն մեկ օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 385 գրոհային են ոչնչացրել:
Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, այս մասին ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Աֆղանական բանակի ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 ահաբեկիչ, ևս 210-ը վիրավորվել են»,-ասված է Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում։
Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 14 նահանգներում։ Աֆղանստանում թալիբների ու կառավարական ուժերի հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ։ Վերջին ամսիներին թալիբները Աֆղանստանում զգալի տարածքներ վերահսկողության տակ են վերցրել և գյուղական ու սահմանամերձ շրջաններից հարձակումներ են սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր