00:00:00

Ինդոնեզիայիում դիջեյը մեղադրվել է պոռնոգրաֆիայի մասին օրենքի խախտման մեջ բիկինիով բողոքի ցույցից հետո

09:55, 07 օգոստոս 2021 Աշխարհ

Ինդոնեզիայի ոստիկանությունը մեղադրել է դիջեյին երկրի պոռնոգրաֆիայի մասին օրենքը խախտելու համար՝ այն բանից հետո, երբ դիմակով եւ բիկինիով 28-ամյա երիտասարդը փողոցային ցույցեր էր կազմակերպել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ: «Նրա գործողությունները հաշվի չեն առել մշակութային եւ կրոնական նորմերը»,- ասել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հարավային թաղամասերի ոստիկանապետ Ազիս Անդրիանսիահը: Աղջկա փաստաբանը Reuters-ին ասել է, որ նրա գործողությունները, հնարավոր է, պայմանավորված են եղել սթրեսով: Վերջին տարիներին Ինդոնեզիայում պահպանողականության աճ է նկատվում, կրոնական խմբերը պահանջում են իսլամի ավելի մեծ դերակատարություն քաղաքականության եւ հասարակության մեջ: Պոռնոգրաֆիայի մասին վիճելի օրենքն առավելագույնը 10 տարվա ազատազրկում կամ 5 միլիարդ ռուփի տուգանք (350.000 ԱՄՆ դոլար) է նախատեսում: Ինդոնեզիան հուլիսից պայքարում է COVID-19-ով վարակման դեպքերի երկրորդ կործանարար ալիքի հետ: Այս շաբաթ նախագահ Ջոկո Վիդոդոն մինչեւ օգոստոսի 9-ը երկարաձգել էր սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր