00:00:00

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից

23:09, 05 օգոստոս 2021 Աշխարհ

ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից և հայտարարություններից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, ինչը կարող է խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր