00:00:00

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 40 հրետանային համակարգերի հնարավոր վաճառքին

23:19, 05 օգոստոս 2021 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 40 հատ M109A6 Medium Self-Propelled Howitzer հրետանային համակարգի վաճառքին՝ մինչեւ 750 մլն դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, հայտնում է Պենտագոնը: Փաթեթը ներառում է հաուբիցներ, 1698 ճշգրիտ ուղղորդվող զինամթերք, պահեստամասեր, ուսումնական, ցամաքային կայաններ եւ Թայվանի նախորդ սերնդի հաուբիցների համար թարմացումներ: Թայվանի պաշտպանության նախարարությունը «անկեղծ երախտագիտություն» է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ասելով, որ վաճառքը կօգնի իր ցամաքային ուժերին բարձրացնել իրենց «արագ արձագանքման եւ կրակային աջակցություն ցուցաբերելու ունակությունը»: Նախարարությունը զենքի ոլորտում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն անվանել է «տարածաշրջանային կայունության պահպանման հիմք»: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «կտրականապես դեմ է» վաճառքին: Ըստ մամուլի քարտուղարի՝ զենքի վաճառքը միջամտություն է Չինաստանի ներքին գործերին: Պեկինը զգուշացրել է, որ հակաքայլեր կձեռնարկի խնդրի զարգացման դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր