00:00:00

Սև ծովում 6 երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվում

22:49, 05 օգոստոս 2021 Աշխարհ

Սև ծովում սկսվել է հակաականային «Դայվ-2021» զորավարժության ակտիվ փուլը՝ Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ռումինիայի ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ: Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:
Ռումինիայի նավում զորավարժությունների մասնակիցներին ծանոթացրել են օվկիանոսագիտական, օդերևութաբանական, տեղագրական և հիդրոգրաֆիական սարքավորումների աշխատանքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր