00:00:00

Իսպանիայում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հանցավոր կազմակերպություններից մեկի առաջնորդին

22:09, 05 օգոստոս 2021 Աշխարհ

Իսպանիայում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հանցավոր կազմակերպություններից մեկի առաջնորդին՝ իտալիացի մաֆիոզի, հաղորդում է AP-ը: 60-ամյա Դոմենիկո Պավիլյանիտին Կալաբրիայում տեղակայված հանցավոր «Նդրանգետա» սինդիկատի առաջնորդն է: Փավիլյանիտին ձերբակալության ժամանակ իր մոտ ունեցել է կեղծված պորտուգալական փաստաթղթեր, անձնագիր, 6 բջջային հեռախոս եւ 6000 եվրո: Նա հունվարին հեռակա կարգով 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել մի շարք հանցանքներ գործելու, սպանության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության համար: Ավելի վաղ նա ցմահ ազատազրկման է դատապարտվել, որն ավելի ուշ կրճատվել է մինչեւ 30 տարի: 2019-ին նա ազատ է արձակվել պատժի ժամկետը նշելու ժամանակ սխալի պատճառով: Նա փախուստի է դիմել Իսպանիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր