00:00:00

Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

21:37, 05 օգոստոս 2021 Աշխարհ

Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը՝ լուրջ վնասվածքներ ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղևորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում: Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ժանդարմները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր