Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտափույթ ապաքինում է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերգյուսոնը տարել է ուղեղի արյունազեղում: Շոտլանդացին ենթարկվել է հաջող վիրահատության, հիմա սպասվում է երկարատև վերականգնում:
«Իմ մտքերը և աղոթքները քո համար են, իմ թանկագին ընկեր: Ուժեղ եղիր, բոսս»,- գրել է Ռոնալդուն իր թվիթերյան էջում: