00:00:00

Ուկրաինան կալանք է դրել 13 ռուսական ինքնաթիռի վրա

17:42, 05 օգոստոս 2021 Աշխարհ

Ուկրաինական դատարանը կալանք է դրել ռուսական ավիափոխադրողի 13 Airbus օդանավի վրա, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ղրիմ: Այս մասին հաղորդվում է Ղրիմի ուկրաինական դատախազության կայքում, գրում է gazeta.ru-ն: Նշվում է, որ ռուսական ընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ղրիմի տարածք՝ խախտելով թերակղզի մուտք գործելու ուկրաինական կանոնները: Կիևը նման գործողություններն անվանում է միջազգային իրավունքի խախտում և Ուկրաինայի ինքնիշխանության խաթարում: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ դեպի Ղրիմ թռիչքները ենթադրում են ավիափոխադրողների, օդանավերի օպերատորների և օդաչուների կապիտանների քրեական պատասխանատվություն: Հստակեցվում է, որ առնվազն 37 ռուսական ավիաընկերություն կանոնավոր ավիափոխադրումներ է իրականացնում դեպի թերակղզի: Մինչ այդ կալանք էր սահմանվել ևս 211 ռուսական ինքնաթիռ համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր