00:00:00

Թիվ 11 դպրոցի ծնողներն ու մանկավարժներն անվստահություն են հայտնում կառավարման խորհրդին ու քաղաքապետից պահանջում կազմակերպել նոր խորհրդի ընտրություն. Ա. Բախշյան

21:00, 06 մայիս 2018

Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հաղորդմամբ՝ Երևանի Մոնթեի անվան թ. 11 դպրոցի մանկավարժներն ու ծնողները խիստ մտահոգված են դպրոցի տնօրենի ընտրության հետագա ճակատագրով: Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծնողները չեն վստահում առկա խորհրդի կազմին ու խնդրել են  հենց այսօր՝ մայիսի 6-ին, կիրակի օրով հրապարակայնացնել Երևանի քաղաքապետին ուղղված իրենց դիմումը, որպեսզի գործող խորհրդի կողմից կանխեն տնօրենի մրցույթի   նշանակման մասին որոշումը: Դիմումի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի՛ պարոն Մարգարյան, Մենք՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ.11 հիմնական դպրոցի ծնողներս ու մանկավարժներս, վերլուծելով դպրոցում կատարված վերջին իրադարձություններն ու դրանց պատճառները, միանշանակ ընդունում ենք այս ամենի մեջ մեր մեղքի բաժինը:
 Ո՞րն է այն:  Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի գործունեությամբ չենք հետաքրքրվել, նրանցից չենք պահանջել  հաշվետվություն ու թափանցիկ գործունեություն: Արդյունքում ծնողների և մանկավարժների թիկունքում արվել են գործողություններ, որոնք  ոչ միայն չեն բխել դպրոցում կրթության կազմակերպման շահերից, այլև կարող են քրեական տարրեր պարունակել: Մասնավորապես, պահանջեք 2014, 2015թ.թ. հավելավճար ստացած մանկավարժական աշխատողների ցանկերը, որոնք հաստատվել են այդ կառավարման խորհրդում: Այսպիսով, տնօրենի ապագա  ընտրության գործընթացը չենք վստահում այս խորհրդին ու պահանջում ենք  ցրել նրա  կազմն ու ընտրել կառավարման նոր խորհուրդ, որից հետո միայն հայտարարել տնօրենի մրցույթի մասին: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ.11 հիմնական դպրոցի մանկավարժներ և ծնողներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր