00:00:00

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

03:50, 05 օգոստոս 2021 Սպորտ

Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը պատասխան խաղում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովին և դուրս եկավ հաջորդ փուլ: Մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց հայ շախմատիստի առավելությամբ: Երկրորդում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, սակայն երրորդում մեր հայրենակիցը կրկին անգամ ցույց տվեց իր բարձր կարգը և երկրորդ հաղթանակը տարավ: Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի վիետնամցի Լի Քուան Լիեմի հետ, որը պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջային: Առաջին հանդիպումը կկայանա օգաստոսի 5-ին, պատասխանը` 6-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր