00:00:00

Էմանուել Մակրոնը հայտնել է Pfizer-ով պատվաստվելու մասին

23:43, 04 օգոստոս 2021 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով 2020 թվականի դեկտեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով, հայտնել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելու մասին: «Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը»,- նշել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով: Մակրոնը ինքնամեկուսացել էր Վերսալում գտնվող տանը և շարունակել աշխատանքը հեռավար մինչև դեկտեմբերի 24-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր