00:00:00

Զինված տղամարդը մտել է Ուկրաինայի Նախարարների կաբինետ եւ սպառնացել պայթեցնել նռնակը

14:10, 04 օգոստոս 2021 Աշխարհ

Ոստիկանությունը ձերբակալել է նռնակով զինված տղամարդուն, ով գրավել է Ուկրաինայի Նախարարների կաբինետը եւ սպառնացել է գործի դնել պայթուցիկը: Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, հանցագործը վնասազերծվել է և ձերբակալվել: Նշվում է, որ նռնակը մարտական ​​է եղել: Ոստիկանությունը շրջափակել էր թաղամասը, ձեռնարկել հատուկ գործողություն: Իրավապահները մոտ 1,5 ժամ տղամարդու հետ բանակցություններ են վարել: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարների կաբինետը գրաված տղամարդը Վլադիմիր Պրոխնիչն է. նա ATO-ի վետերան է, ձեռնարկատեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր