00:00:00

Հունաստանի ԱԳՆ. պարզ է, որ Թուրքիան օգտագործում է բոլոր գործիքները տարածաշրջանի ապակայունացման համար

23:49, 02 օգոստոս 2021 Աշխարհ

Պարզ է, որ Թուրքիան օգտագործում է բոլոր գործիքները տարածաշրջանի ապակայունացման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը Լիբանանի պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է  Kathimerini-ն: «Պետք չէ ոչ ոքի հիշեցնել, որ Ֆամագուստան գտնվում է Լիբանանից ոչ հեռու»,-ասել է նա՝ նկատի ունենալով Վարոշայի բացման ծրագրերը: Նրա խոսքով՝ Հունաստանը հակազդում է Թուրքիայի այդ ջանքերին՝ միջազգային իրավունքին եւ բարիդրացիական հարաբերություններին համապատասխան: Դենդիասը նշել է, որ Հունաստանը շարունակում է աջակցել Լիբանանին:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր