00:00:00

Զելենսկիին «բռնացրել» են Կիևի սուպերմարկետներից մեկում գինի գնելիս. որոշ օգտատերեր կասկածի տակ են առել լուսանկարում պատկերված անձի ինքնությունը (լուսանկար)

19:28, 02 օգոստոս 2021 Աշխարհ

Ֆեյսբուքյան օգտատեր Կոնստանտին Լևոշկոն պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին նկատել է Կիևի Le Silpo սուպերմարկետում գինի գնելիս: Ինչպես նշում է mk.ru-ն, Լևոշկոն սոցիալական ցանցում տարածել է դրամարկղի մոտ հերթ կանգնած անձի նկարը. տղամարդը բավականին նման է Ուկրաինայի նախագահին: Սակայն դիմակի պատճառով նրա ամբողջ դեմքը չի երևում: Մեկնաբանություններում Լևոշկոն ավելացրել է, որ Զելենսկին գնել է երեք շիշ գինի, և որ «թիկնապահները շատ վախեցած են եղել»: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր կասկածել են, որ լուսանկարում իսկապես Ուկրաինայի նախագահն է: Зеленского засекли в магазине с бутылками

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր