00:00:00

ԱԺ նախագահի քվերակությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով

17:35, 02 օգոստոս 2021

ԱԺ նախագահի քվերակությունն ԱԺ-ում դադարեցվել է։ Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-հայտարարեց պատգամավորը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ՝ 18։30-20։00-ն` քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել է  Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, որը կալանավորված է, իսկ«Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել է  «Հայաստան» դաշինքի անդամ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին, որը ևս կալանվորված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր