00:00:00

Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման

14:14, 02 օգոստոս 2021 Աշխարհ

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել էին  դատալսումները` Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Հայ գերիներին մեղադրում են իբրև Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր