00:00:00

Սիրիայի նախագահը լիազորել է վարչապետին նոր կառավարություն ձեւավորելու գործում

23:12, 01 օգոստոս 2021 Աշխարհ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի վարչապետի պաշտոնում դարձյալ նշանակել է Հուսեյն Արնուսին եւ հանձնարարել նրան ձեւավորել նոր կառավարություն, հաղորդում է SANA-ն: Հրամանն արձակվել է Ասադի՝ չորրորդ ժամկետով պաշտոնավարման երդմնակալությունից հետո: Ասադն ի սկզբանե Արնուսին նշանակել էր վարչապետի պաշտոնում 2020 թվականի օգոստոսին՝ պաշտոնից հեռացնելով Իմադ Համիսին, երբ Սիրիան բախվել էր տնտեսական ճգնաժամի եւ փոխարժեքի անկման հետ: Նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը, Արնուսը եղել է ջրային ռեսուրսների նախարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր