00:00:00

Ով ում կփոխարինի ԱԺ-ում

16:05, 06 մայիս 2018

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կարող է ընտրվել ՀՀ 17-րդ վարչապետ։ Եւ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, ԱԺ Ելք խմբակցությունում պատգամավորական մանդատ է թափուր մնալու։ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում մասնակցել է Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածում։ Փաշինյանը ըստ պաշտոնական տվյալների ստացել է 11513 ձայն։ Նույն ընտրատարածքում ստացած ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, որը ստացել էր 1870 ձայն։  Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի ՀՀ վարչապետ, ապա համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջի նրա մանդատը կփոխանցվի Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։ Բացի Ելք խմբակցությունից ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններում եւս սպասվում են  փոփոխություններ: Ինչպես հայտնի է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել: Պատգմավորական մանդատը վայր է դրել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: Եթե առաջիկա օրերին նրանք մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ չվերցնեն, ապա նրանց փոխարեն խորհրդարան կգործուղվեն այլ պատգամավորներ: Մասնավորապես Աղվան Վարդանյանին   ԱԺ-ում կփոխարինի Ռուզան Առաքելյանը, որը 4-րդ գումարման ԱԺ-ում եղել է պատգամավոր: Ինչ վերաբերում է Գրիգոր Ավալյանին, ապա հիշեցնենք, որ նա ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել ԱԺ պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից, որն ընդգրկում է Տավուշի մարզը: Ավալյանը ստացել էր 17.113 ձայն: Նրան հաջորդում էր գործարար Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբը», ով ստացել էր 8090 քվե: Երրորդ տեղում էր Կարեն Նազարյանը՝ 3712 ձայնով: Այսինքն Ավալյանին փոխարինելու է Հակոբյանը: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով գործարար Հակոբյանը հրաժարվել է մանդատից, ինչն էլ ենթադրում է, որ խորհրդարանը կունենա նորաթուխ պատգամավոր ի դեմս Կարեն Նազարյանի: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր