00:00:00

Ճապոնիան չորրորդ օրն անընդմեջ COVID-19-ով վարակման դեպքերի ռեկորդ է գրանցում

03:29, 01 օգոստոս 2021 Աշխարհ

Ճապոնիայի իշխանությունները, որտեղ այժմ անցկացվում են ամառային օլիմպիական խաղերը, վերջին մեկ օրվա ընթացքում հաստատել են կորոնավիրուսով վարակման 12.342 դեպք, ինչը հերթական հակառեկորդն է դարձել, հայտնում է Kyodo-ն: Չորեքշաբթի օրը գրանցվել էր վարակման 9.576 դեպք, հինգշաբթի՝ 10.699, ուրբաթ՝ 1.743: Շաբաթ օրը Տոկիոյում եւս թարմացվեց վարակվածների թվի ամենօրյա հակառեկորդը՝ 4 058: Մինչ այդ, Ճապոնիայի մայրաքաղաքում առավելագույն թիվը գրանցվել էր հինգշաբթի՝ 3 865 դեպք: Ճապոնական իշխանությունները դեպքերի թվի նման աճը բացատրում են կորոնավիրուսի դելտայի շտամի տարածմամբ, ինչպես նաեւ նշում են վարակվածների մեջ երիտասարդների գերակշռող թիվը՝ դա կապելով տարեց բնակչության ակտիվ պատվաստումների հետ: Հուլիսի 30 -ին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտնել է, որ խաղերը չի համարում վարակի տարածման աղբյուր, քանի որ, ըստ նրա, կազմակերպիչները զգուշավոր միջոցներ են ձեռնարկել՝ երկիր ժամանող օտարերկրացիներին տեղի բնակիչների հետ խաչվել թույլ չտալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր