00:00:00

Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

15:33, 06 մայիս 2018

Sut.am-ը գրում է. Նախորդ շաբաթ գրել էինք, որ Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել են քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին դեպի Երևանի կենտրոն հիմանակնում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու համար: Մեզ հաջոցվեց պարզել այդ խմբի կազմում գործած որոշ այլ անձանց ինքնությունները: Արման Մակարյան: Արման Մակարյանը Երևանի գազանանոցի տնօրենի տեղակալն է, վերջինս մինչև միջադեպը ցանկանում է գրկել  Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին: Տեղեկանալով, որ վերջինս լրագրող է, տարածքից արագ հեռանում է: Մեզ հայտնի դարձավ, որ Արման Մակարյանը նույն օրը Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ է հասել իր Տոյոտա մեքենայով, որի պետհամարանիշները հանված էին: Գրիգոր Ղումաշյան: Գրիգոր Ղումաշյանը Երևանքի քաղաքապատարանի աշխատակազմի աշխատակից է, առաջատար մասնագետ: Վերջինս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի որդին է: Հայր և որդի Ղումաշյանները միասին եղել են Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց: Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք Սամվել Ղումաշյանի դերակատարության մասին: Ի դեպ, Գրիգոր Ղումաշյանը Արման Մակարյանի օրինակով կրկին ցանկացել է գրկել լրագրողին:   Արթուր Աղաջանյան: Արթուր Աղաջանյանը ով Հանրապետական կուսակցության անդամ է զբաղեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականը պաշտոնը։ Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև երիտասարդները, որոնց հավաքագրման գործընթացը կազմերպել էր երիտհանրապետական Սերգեյ Հայրապետյանը: Երիտասարդների մեջ մենք գտանք ոմն Վրուլ Սարգսյանը: Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է: Շարունակելի…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր