00:00:00

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

13:02, 31 հուլիս 2021 Աշխարհ

Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին՝ փոխանցում է Al Jazeera-ն: Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր