00:00:00

Հաիթիի նախագահի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել

11:43, 31 հուլիս 2021 Աշխարհ

Հաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաիթիի ոստիկանությունը նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 46 հարցաքննություն է իրականացրել և ձերբակալել 27 մարդու, այդ թվում՝ 18 կոլումբացիների, որոնք մեղադրվում են հանցագործությանը ներգրավված լինելու համար: Հետախուզվում է վեց մարդ, այդ թվում՝ նախկին սենատոր, նախկին դատավոր և գործարար: Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզին սպանվել էր հուլիսի 7-ին՝ իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր