00:00:00

Թաիլանդը մայրաքաղաքային օդանավակայանը ստվարաթղթե մահճակալներով հիվանդանոցի է վերածել

22:09, 29 հուլիս 2021 Աշխարհ

Թաիլանդի իշխանությունները մայրաքաղաք Բանգկոկի Դոն Մուանգ միջազգային օդանավակայանը վերածել են COVID-19-ով հիվանդների դաշտային հոսպիտալի, հայտնում է Independent-ը: Որոշումը կայացվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի, ինչպես նաեւ մահացությունների թվի ռեկորդային աճի պատճառով: Դաշտային հիվանդանոցը կկարողանա տեղավորել 1800 հիվանդ: Աշխատողներն արդեն պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ ստվարաթղթե արկղերից, որոնց վրա ներքնակներ եւ բարձեր են դրված: Երկու շաբաթից հիվանդանոցն ամբողջությամբ պատրաստ կլինի: Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումը ստիպել է հարեւան Կամբոջային փակել սահմանները Թաիլանդի հետ: Իշխանությունները նաեւ սահմանափակումներ են մտցրել ութ նահանգներում: Թաիլանդում համավարակի ընթացքում ավելի քան 560 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսային վարակով, 4.5 հազար մարդ մահացել է: Հուլիսին երկրի առողջապահության նախարարությունը COVID-19-ով վարակման նոր դեպքերի թվի կտրուկ աճ էր գրանցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր