00:00:00

ԵՄ-ն անհանգստացած Է՝ Կուբայում բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությամբ

20:29, 29 հուլիս 2021 Աշխարհ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնում՝ կապված Կուբայում հակակառավարական ցույցերի մասնակիցների ձերբակալման հետ եւ պաշտպանում է կուբացիների՝ իրենց հայացքները խաղաղ արտահայտելու իրավունքը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։ «Մենք խիստ անհանգստացած ենք այդ բողոքների ճնշմամբ, ինչպես նաեւ ցուցարարների եւ լրագրողների ձերբակալությամբ, հատկապես այն ցույցերից հետո, որոնք հուլիսի 11-ին տեղի են ունեցել ամբողջ երկրում՝ հազարավոր կուբացի քաղաքացիների մասնակցությամբ: Մենք անվերապահորեն պաշտպանում ենք Կուբայի բոլոր քաղաքացիների իրավունքը՝ խաղաղ արտահայտել իրենց տեսակետները, պահանջել բարեփոխումներ, ինչպես նաեւ հավաքվել, որպեսզի արտահայտեն իրենց կարծիքը, այդ թվում՝ համացանցում: Մենք կոչ ենք անում Կուբայի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր ընդունված կոնվենցիաներում», - ասված Է փաստաթղթում, որում Բրյուսելը նաեւ կոչ է անում Հավանային «ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին, լսել սեփական քաղաքացիների կամքը եւ սկսել համապարփակ երկխոսություն»: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «ԵՄ-ն պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կուբացիների կյանքի պայմանների բարելավմանը գործընկերության շրջանակներում, որը ստեղծվել է ԵՄ-ի եւ Կուբայի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր