00:00:00

Վատիկանում կարդինալը կանգնել է դատարանի առաջ՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով

23:39, 27 հուլիս 2021 Աշխարհ

Հռոմի կաթոլիկ եկեղեցուկարդինալ Անջելո Բեչչուն, որը ժամանակին Ֆրանցիսկոս պապի դաշնակիցն էր, դատարանի առաջ է կանգնել Վատիկանում: Ինչպես հաղորդում է BBC News-ը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել Եկեղեցու հիմնադրամների միջոցները ոչ նպատակային օգտագործելու համար: Ըստ մեղադրանքի՝ վերջինս փորձել է Լոնդում  Լոնդոնում գործող անշարժ գույքի գործակալության միջոցով գույք ձեռք բերել այդ գումարներով։ 73-ամյա կարդինալն ամենաբարձրաստիճան հոգևորականն է ժամանակակից աշխարհում, որի դեմ դատավարություն է իրականացվում՝ ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել եկեղեցական գումարից 350 մլն եվրո ծախսելու մեջ՝ Չելսիում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Հոգևորականը հերքում է մեղադրանքը։ Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բեչչուին աշխատանքից հեռացրել էր սեպտեմբերին, երբ ֆինանսական խարդախությունների մասին տեղեկությունը ջրի երես էր դուրս եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր