00:00:00

Թունիսի խոշորագույն կուսակցությունը քաղաքական երկխոսության կոչ է արել

22:03, 27 հուլիս 2021 Աշխարհ

Թունիսի ամենամեծ կուսակցությունը` չափավոր իսլամիստական Ennahda-ն, քաղաքական երկխոսության կոչ է արել` երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար` նախագահին մեղադրելով հեղաշրջման մեջ, երբ նա հեռացրեց վարչապետին եւ դադարեցրեց խորհրդարանի աշխատանքը, հաղորդում է Reuters-ը: Ennhahda-ն իր կողմնակիցներին կոչ է արել չվերսկսել նստացույցը խորհրդարանի առջեւ եւ խուսափել բողոքի ցույցերից` դրա առաջնորդ Ռաչեդ Գաննուշիի` փողոց դուրս գալու նախորդ կոչից հետո: Չնայած կուսակցության որոշ բարձրաստիճան անդամներ ցանկանում էին ներկայություն պահպանել փողոցում, դրա առաջնորդները նախընտրեցին խուսափել հետագա սրացումներից, հայտարարել են Ennahda-ի երկու պաշտոնյաները: Երեքշաբթի առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքը դատարկ էր, որտեղ երկուշաբթի օրը բախումներ էին տեղի ունեցել Ennhahda-ի ու Նախագահ Քաիս Սաիդի հարյուրավոր կողմնակիցների միջեւ: Ennhahda-ի կողմնակիցները երկուշաբթի գիշերը լքեցին խորհրդարանը եւ այլեւս չվերադարձան: Թունիսը բախվում է իր ամենամեծ ճգնաժամին 2011-ի հեղափոխությունից ի վեր: Սաիդն ասել է, որ իր գործողությունները համահունչ են սահմանադրական դրույթին, որը թույլ է տալիս արտակարգ միջոցառումներ իրականացնել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ennahda-ն եւ խորհրդարանի հաջորդ երեք խոշոր կուսակցություններն այդ քայլը որպես հեղաշրջում են որակել: Թունիսյան քաղաքական աղբյուրը նշում է, որ Ալժիրը ստիպել է Սաիդին եւ նրա հակառակորդներին հրաժարվել ցանկացած առճակատումից` խուսափելու համար հետագա ապակայունացումից կամ միջամտությունից որեւէ արտաքին ուժերի կողմից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաիդի հետ զրույցում կոչ է արել նրան «հավատարիմ մնալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին»: Սաիդը դեռ չի հայտարարել նոր ժամանակավոր վարչապետին եւ հայտարարել է, որ կփոխի պաշտպանության եւ արդարադատության նախարարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր