00:00:00

Գերմանիայի ՆԳՆ-ն կշարունակի հետաքննել թուրք լրագրողների «մահապատիժների ցուցակը»

20:58, 27 հուլիս 2021 Աշխարհ

Գերմանիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ կշարունակի հետաքննել թուրք լրագրողների «մահապատիժների ցուցակը», որոնք քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կառավարությանը: «Հետաքննությունը կխորացվի»,- ասել է Գերմանիայի ՆԳ փոխնախարար Հելմուտ Թայխմանը՝ պատասխանելով Բունդեսթագում պատգամավորի հարցերին, հաղորդում է Deutsche Welle Turkish-ը:   Վերջին ամիսներին Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում հաճախակիացել են անհայտ անձանց կողմից հարձակումներն անկախ թուրք լրագրողների վրա: Վերջերս թուրք այլախոհ լրագրող Էրք Աքարերը հարձակման էր ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան դիմաց եւ հոսպիտալացվել էր հուլիսի 7-ին: Աքարերը «Թվիթերում» գրել է, որ ինքը ճանաչում է հարձակվողներին, եւ նրանք հրամայել են իրեն դադարեցնել լրագրողական գործունեությունը: Գերմանական ոստիկանությունը նախազգուշացրել է նաեւ Arti Tv-ի եւ Arti Gercek անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջելալ Բազլանգիչին, որ նրան սպառնում են մահվան սպառնալիքներով: Բազլանգիչը հայտնել է, որ իրեն այցելել է երկու ոստիկան եւ հաստատել Թուրքիայի առաջնորդ Էրդողանին քննադատող լրագրողների «սպանությունների ցուցակի» առկայությունը: Գերմանիայի ժուռնալիստների ֆեդերացիան` DJV-ն, նույնպես հաղորդել է, որ, ըստ իր աղբյուրների գերմանական ոստիկանությունում, կա 55 լրագրողի ուղղված մահապատիժների ցուցակ: «Գերմանիայում բնակվող Թուրքիայից վտարված լրագրողների դեմ սպառնալիքների եւ հարձակումների շարք գոյություն ունի»,- ասել է DJV-ի նախագահ Ֆրենկ Ուբերալը: 2016 թվականին հեղաշրջման ձախողված փորձից հետո, երբ Էրդողանը ուժեղացրեց իր հակառակորդների դեմ ճնշումը, Գերմանիան քննադատաբար տրամադրված մի շարք թուրք լրագրողների տունն է դարձել: Թուրքական մի քանի լրատվամիջոց եւս տեղափոխվել է Գերմանիա` իրենց գործունեությունը շարունակելու եւ ճնշումներից խուսափելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր